«Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո։ Վերջիններս հայտարարել են, որ ՈՒկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է մեկնակետ լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։ Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են ՈՒկրաինային անվտանգության հուսալի երաշխիքներ տալ։               
 

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն է մեզնից թաքնվում

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն է մեզնից թաքնվում
21.10.2025 | 19:17

Աշունը կաթիլ-կաթիլ եկավ՝ կտկտաց տանիքներին, չռռաց ասֆալտին, խշշաց մեքենաների անիվների տակ, փողոցները լվաց ամառվա վերջին հետքերից, ամառվա հոտերից, ամառվա գույներից։ Երկրագունդը թեքվեց դեպի ձմեռ, ամառը էլ չի երևում հորիզոնին։

Վերջ, արդեն անցանք խաշի ու թփով տոլմայի ռուբիկոնը, շնչեցինք ձմեռային սխտորի հոտը, մի թեթև դողացինք։ Ձմերուկը տխուր ու միայնակ բազմել ա խանութի ցուցափեղկին՝ էլ չի ուտվում, հիմա տաք ճաշի, թեյի ժամանակն ա։ Հիմա տաքն ա հաճելի։

Հիմա էլ չենք թաքնվում արևից, հիմա արևն ա մեզնից թաքնվում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6657

Մեկնաբանություններ